ՀԱՅԱՄԵՏ ՍԵՆԱՏՈՐ ՄԵՆԵՆԴԵՍԻՆ ԵՎ ՆՐԱ ԿՆՈՋԸ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսին և նրա կնոջը՝ Նադին Մենենդես-Արսլանյանին, ներկայացվել է նոր մեղադրանք արդարադատությանը խոչընդոտելու համար։
18 հոդվածից բաղկացած մեղադրական եզրակացությունն ավելանում է կոռուպցիոն գործարքի մեղադրանքներին, որոնք արդեն ներկայացվել են Նյու Ջերսիից դեմոկրատ սենատորին, ով հայամետ քաղաքական գործչի համբավ ունի:
70-ամյա Մենենդեսը սեպտեմբերին մեղադրվել է շահութաբեր քաղաքական արտոնությունների դիմաց կաշառք՝ ներառյալ կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ և Mercedes մակնիշի շքեղ ավտոմեքենա ստանալու համար:
Ռոբերտ Մենենդեսը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները: Նա չի հրաժարվել սենատորի կարգավիճակից, սակայն ազատել է սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը:


Читайте также

Оставить комментарий