ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԲԱՔՈՒՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՄՆՈՒՄ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԵՎ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ԽՈՒՍԱՓԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻՑ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՎՏԱՆԳԵԼ ԱՅԴ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՋԱՆՔԵՐԸ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության պնդումը, թե Ադրբեջանի Զինված ուժերի ձեռնարկած միջոցները՝ ի պատասխան հայկական կողմի սադրանքի, էսկալացիայի պատրվակ են, լիովին անհիմն է։Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ռազմական սադրանքից հետո, որը հանգեցրեց ադրբեջանցի զինծառայողի վիրավորմանը, ադրբեջանական կողմը վերացրեց հայկական դիրքից բխող վտանգը։ Սա պատասխան միջոց էր: Ադրբեջանը հավատարիմ է մնում խաղաղ գործընթացին և կոչ է անում հայկական կողմին խուսափել ռազմական էսկալացիայից, որը կարող է վտանգել այդ ուղղությամբ ջանքերը», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

