ՄԻԽԱՅԻԼ ԵՎԴՈԿԻՄՈՎ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՁԳՁԳՈՒՄ Է՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Տարբեր, ոչ այնքան հստակ պատճառներով հայկական կողմը ձգձգում է՝ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախչըվանի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծման շուրջ բանակցությունները։
Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Դիվանագետն ընդգծել է, որ այս թեման շատ կարևոր է ադրբեջանական կողմի համար. «Սա կայուն տրանսպորտային երթուղու, Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախչըվանի միջև տրանսպորտային ուղիների առկայությունն է։
Դեսպանի խոսքով, այս երթուղու վրա կան թունելներ և կամուրջ. «Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր այն արագ վերականգնել իր միջոցներով։ Տարբեր պատճառներով, որոնք ինձ այնքան էլ պարզ չեն, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները։


Читайте также

Оставить комментарий