ՎՐԱՍՏԱՆԸ ԲԱԶՄԻՑՍ ՆՊԱՍՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Չնայած տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին, Վրաստանը ջատագովում և իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հասնելուն. այս մասին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Իլիա Դարչիաշվիլին:
Ինչպես նշել է Իլյա Դարչիաշվիլին, Վրաստանը բազմիցս նպաստել է հարևան հանրապետությունների՝  Հայաստանի և Ադրբեջանի միջև արդյունավետ հաղորդակցությանը՝ գործարկելով «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը։
«Մենք պատրաստ ենք շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ՝ մեր հարևան երկրների կարիքներին համապատասխան»,- ասել է Իլյա Դարչիաշվիլին։


Читайте также

Оставить комментарий