ԱՆԿԱՐԱՆ ԿՕԳՆԻ ԲԱՔՎԻՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Անկարան կօգնի Բաքվին Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը:«Բարեկամական և եղբայրական Ադրբեջանի արդար դիրքորոշումն աշխարհին հասցնելը, տարածվող կեղծ տեղեկատվության բացահայտումը մեզ համար շատ կարևոր և սկզբունքային հարց է», - ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։

