ԼԱՎՐՈՎ. ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՐՑՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահներ Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրն ու համաձայնել, որ այս փուլում նրանց ներկայությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և վստահության ամրապնդմանը, ինչպես նաև Ղարաբաղի այն բնակիչների վերադարձին, որոնք դա ցանկանում են:
«Մեր խաղաղապահներն այնտեղ են անգամ, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք։ Բայց այս հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է», - ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը կրկին մեղադրել է Արևմուտքին, որ փորձում են հեռացնել Երևանին և Բաքվին բանակցությունների մոսկովյան հարթակից:


Читайте также

Оставить комментарий