ԱՄՆ-Ը ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼ․ ՊԱՏԵԼ

ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններ վարել:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
«Ես նորություն չունեմ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ժամանակացույցի  մասին, բայց մենք անհամբեր սպասում ենք, որ շուտով այդ մասին ավելի մանրամասն կխոսենք։ Սա մի բան է, որով շահագրգռված են Միացյալ Նահանգները և պետքարտուղարը, և մենք շատ ջանասիրաբար կաշխատենք, որպեսզի այն հասցնենք ավարտի՝ սերտ համակարգելով Հայաստանի, Ադրբեջանի և մյուսների հետ, ովքեր աշխատում են այս հարցի վրա»,- ասել է Պատելը։


Читайте также

Оставить комментарий