ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՐևԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁևԵՐ ԳՏՆԵԼԸ

Իմ բոլոր որոշումներն ու գործողությունները պետք է բխեն Հայաստանի Հանրապետության պետական շահից, ամանորյա ուղերձում ասել է  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս է պատճառը, որ ես առաջնահերթ եմ համարում մեր տարածաշրջանում մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խորացման բանաձևեր գտնելը և շարունակելու եմ վճռականորեն ընթանալ այդ ճանապարհով՝ հանուն պետության, հանուն ապագայի, հանուն սերունդների», - շեշտել է նա, համոզմունք հայտնել՝ 2024 թվականը պետության ու պետական ըմբռնման խորհրդանիշ է դառնալու մեզ համար:


Читайте также

Оставить комментарий