ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը տարածքային պահանջներ չունի Երևանի նկատմամբ, և որ ապագայում չի պատրաստվում ներխուժել Հայաստանի տարածք։
Նրա խոսքով՝ հարձակման մասին լուրերի ի հայտ գալու պատճառը Ադրբեջանի և Նախչըվանի միջև տրանսպորտային կապի ստեղծման մասին տեղեկությունն է, որը կոչվում է «Զանգեզուրի միջանցք»:
Ամիրբեկովը հայտարարել է, որ սա ռազմավարական նախագիծ է, և եթե Հայաստանն այս հարցում չկատարի իր պարտավորությունները, իրենք ունեն այլընտրանքային տարբերակ, այն է՝ երկաթուղով և ճանապարհով Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը կապել Նախչըվանի հետ։


Читайте также

Оставить комментарий