ԱՆՋՈՏՈՂԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎՈՒՄ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԵՏ
Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտարարե է, որ անջատողական ռեժիմի նախկին ղեկավարներին հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել ընտանիքների հետ:«Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, հանդիպումներ են եղել նաև Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց հետ, նրանց իրավունքները ապահովված են։ Մենք զգայուն ենք յուրաքանչյուր կալանավորի նկատմամբ, նրանց հնարավորություն է տրվում կապ հաստատել իրենց ընտանիքների հետ, նրանց տրամադրվում է թարգմանիչ»,- նշել է Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան։

