ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԵՆ, ՈՐՈՆՔ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏ ԱԿԱՆՆԵՐ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ: ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ՈՐԸ ՍԵՐՏՈՐԵՆ ԿԱՊՈՒՄ Է ԱՅՍ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ՓՈՐՁՆ Է ԱԿԱՆԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ֆրանսիան նաև այն երկրներից է, որն աշխարհում ամենաշատ ականներ է օգտագործել։ Միայն Ալժիրի տարածքում ավելի քան 5 միլիոն ական է տեղադրվել։ Արդյունքում՝ Ալժիրը, ինչպես և Ադրբեջանը, դասվում է աշխարհում ականների պայթյունից ամենաշատ տուժած երկրների շարքին։ Այս ցուցակում Ֆրանսիայից հետո գալիս է նրա մերձավոր դաշնակից Հայաստանը։ Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում միայն վերջին երեք տարում ականների պայթյունի զոհ է գնացել շուրջ 340 ադրբեջանցի։ Նրանց թվում կան նաև խաղաղ բնակիչներ։ Պատճառներից մեկը, որը սերտորեն կապում է այս երկու երկրներին, նրանց փորձն է ականային ահաբեկչության ոլորտում», - նշել է Իլհամ Ալիևը։