ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ. ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԵՆՔ ԼՈՒԾԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՐՑԵՐԸ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին նա հայտարարել է Վրաստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցում։
Ղարիբաշվիլին նաև ևս մեկ անգամ առաջարկել է Թբիլիսին՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ։
Նա նշել է, որ խաղաղության համաձայնագիրը թույլ կտա Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատել, ինչը բարգավաճում կբերի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին։
«Թբիլիսին միշտ պատրաստ է մասնակցել այդ գործընթացին: Մեր ապագան պետք է լինի խաղաղ և կայուն: Անդրկովկասի երեք երկրները պետք է իրենք լուծեն տարածաշրջանի և զարգացման հարցերը»,- ասել է Ղարիբաշվիլին:


Читайте также

Оставить комментарий