ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ «ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Է ՍԿՍԵԼ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարել է՝ Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» է սկսում, այդ թվում՝ «վերականգնելու Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը։
«Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում լայնածավալ սադրանքները ճնշելու, հայկական զինված ուժերի զինաթափումն ու մեր տարածքներից դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքները չեզոքացնելու, օկուպացիայից ազատագրված տարածքներ վերադարձող քաղաքացիական բնակչության, շինարարական վերականգնողական աշխատանքներում ներգրավված քաղաքացիական ծառայողների և մեր զինվորականների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով, տարածաշրջանում սկսվել են տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ», - ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունում։
Բաքուն նշում է, որ ադրբեջանական կողմը իր գործողությունների մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը։


Читайте также

Оставить комментарий