ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԷԹՆԻԿ ՀԱՅԵՐԻ ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Ադրբեջանի կառավարությունը պարտավորվել է վերաինտեգրել Ղարաբաղի շրջանում ապրող էթնիկ հայերին որպես իրավահավասար քաղաքացիներ՝ քաղաքական, իրավական, սոցիալական և տնտեսական հարաբերությունների շրջանակներում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանում։
Նրա խոսքով, Ադրբեջանը երաշխավորում է նրանց բոլոր իրավունքների ու ազատությունների պահպանումը, որոնք նախատեսված են երկրի Սահմանադրությամբ։
Նախարարն ընդգծել է, որ այս պահին Հայաստանը փորձում է խուսափել հարաբերությունների կարգավորման գործընթացում ստանձնած պարտավորությունների կատարումից:
«Հայաստանը, առաջնորդվելով ռևանշիստական տրամադրություններով, փորձելով խուսափել նորմալացման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումից, ակտիվորեն քարոզում է էթնիկ ատելություն, խեղաթյուրում փաստերը, մանիպուլյացիայի ենթարկում էթնիկ հայերին և կեղծ նարատիվներով մոլորեցնում միջազգային հանրությանը»,- ասել է նախարարը:


Читайте также

Оставить комментарий