ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ ԲԵՌԸ ԱՌԱՔՎԵԼ Է ՀԵՆՑ ԱՂԴԱՄ-ԽԱՆՔԵՆԴԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, ՄԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐՊԵՍ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԱՇԱՐԺ՝ ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Այն փաստը, որ բեռը առաքվել է հենց Աղդամ-Խանքենդի ճանապարհով, չնայած Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում Հայաստանի ինքնահռչակ վարչակարգի սադրանքներին, մենք գնահատում ենք, որպես դրական քայլ և կարևոր տեղաշարժ՝ այդ ճանապարհի բացման ուղղությամբ։
Այս մասին ասված է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։ «Ինչ վերաբերում է Աղդամ-Խանքենդի ճանապարհի և Լաչինի ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը, ինչպես նշել է Ադրբեջանը ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ժամանակ, մեր երկիրը համաձայնել է այդ երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի միջոցով։ Ցավոք սրտի, այս համաձայնագրի իրականացմանը խոչընդոտում է Հայաստանի կողմից Ղարաբաղի տարածաշրջանում ստեղծված ֆիկտիվ ռեժիմը։ Մենք մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործմանը՝ զուգահեռ ԿԽՄԿ-ի միջոցով բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել «Լաչին» սահմանային անցակետով՝ սահմանային և մաքսային ընթացակարգերին համապատասխան»,- ասվում է մեկնաբանության մեջ։


Читайте также

Оставить комментарий