ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆԸ, ՈՐԸ ԿԼԻՆԻ ՏԵՎԱԿԱՆ. ԱՄՆ ԴԵՍՊԱՆ
![](/uploads/posts/2023-07/1688711121_posol-usa-arm-620.jpg)
«Խնդիրների կարգավորման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն ուղիղ երկխոսությունն է։ Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։ Ի վերջո, չափից երկար տևած և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է և իրենց տներում ապահովության զգացում ունենալը», - ասել է դեսպանը: