ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ՈՒՐԲԻՑԻԴԻ, ՄՇԱԿՈՒԹԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԿՈՑԻԴԻ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԻ

Ադրբեջանի ազատագրված տարածքները վերածվել են ուրբիցիդի, մշակութասպանության և էկոցիդի դասական օրինակի։
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 2-ին՝ Բաքվում՝ COVID-19-ի դեմ պայքարի Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովում ունեցած ելույթում։
Պետության ղեկավարը նշել է, որ 2020 թվականի վերջից հազարավոր օտարերկրյա դիվանագետներ, լրագրողներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ՉԺ-ի երկրներից, այցելել են ազատագրված տարածքներ և ականատես են եղել Հայաստանի կողմից իրագործված բարբարոսությանը։
Իլհամ Ալիևն իր ելույթի ժամանակ նշել է նաև, որ 2021-2022 թվականներին Ադրբեջանի կառավարությունը վերականգնման աշխատանքների վրա ծախսել է շուրջ 4 միլիարդ դոլար։
Ընդգծելով, որ այս տարի նախատեսվում է այդ նպատակների համար հատկացնել առնվազն 1,7 մլրդ դոլար՝ պետության ղեկավարը նշել է. «Մենք զրոյից կառուցում ենք նոր քաղաքներ և գյուղեր՝ օգտագործելով ժամանակակից քաղաքաշինությունը և օգտագործելով «խելացի քաղաք» ու «խելացի գյուղ» հասյեցակարգերը։ Սա հետկոնֆլիկտային զարգացման և վերականգնման եզակի ու աննախադեպ մոդել է, որը ղեկավարվում է ազգային իշխանությունների կողմից»:
Նախագահն անդրադարձել է նաև ազատագրված հողերի ականազերծման թեմային։
Ադրբեջանը, հայկական օկուպացիայի հետևանքով՝ աշխարհի ամենաշատ ականապատված երկրների շարքում է, իր ելույթում հատարարել է նա։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ 2020 թվականի նոյեմբերին՝ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից հետո, ականների պայթյունների հետևանքով շուրջ 300 ադրբեջանցի է զոհվել կամ ծանր վիրավորվել։


Читайте также

Оставить комментарий