ՌԴ ԴԵՍՊԱՆ. ԵՄ-Ը ՁԳՏՈՒՄ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱԴՐԲԵՋԱՆ - ՀԱՅԱՍՏԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ

Եվրամիության գործողություններն ուղղված են Ռուսաստանին հայ-ադրբեջանակական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելուն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը Haqqin տեղեկատվական-վերլուծական պորտալին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ մենք չպետք է խաբվենք «քաղաքացիական առաքելություն» տերմինով», - ասել է Բոչարնիկովը՝ շարունակելով, թե «առաքելությունն ինքնին Եվրամիության ընդհանուր քաղաքականության վարողն է անվտանգության և պաշտպանության ոլորտում, այլ ոչ թե քաղաքացիական, և հնարավոր է, որ այն վերածվի ռազմական բաղադրիչներով ներկայության, նաև գոյություն ունի հնարավորություն, որ այս առաքելությունը կսկսի ընդլայնվել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք»:
«Նման խնդիրներն անվտանգության ռիսկ են ողջ տարածաշրջանում, ողջ Հարավային Կովկասում: Մեզ՝ այս տարածաշրջանի բաղկացուցիչ միավորներին, բնակիչներին, պետք չեն արտատարածաշրջանային ուժեր՝ այստեղ մեր խնդիրները լուծելու համար», - հայտարարել է Բոչարնիկովը։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք» թեմային՝ Ռուսաստանի դեսպանը վստահեցրել է, թե բոլոր հիմքերը կան տրանսպորտային տնտեսական ուղիները բացելու ծրագրերն իրականացնելու համար:


Читайте также

Оставить комментарий