ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԻՆ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՓԼԱՏԱԿՆԵՐԻ ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ 16 ՄԱՐԴՈՒ - ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, ԱԻՆ փրկարարները տարերային աղետից զգալիորեն տուժած Քահրամանմարաշի շրջանում որոնողափրկարարական աշխատանքների շրջանակում փլատակների տակից փրկել են 16 մարդու, այդ թվում՝ երեք երեխաների: Փլատակների տակից հանել են նաև 29 մարդու դիակներ:
Գործողությունների ընթացքի մասին հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։