ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԲԽՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՈԼՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Ալմաթիում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Կարևոր ենք համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ապահովումը։ Տրանսպորտային ենթակառուցվածքի նոր ուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից», - ասել է Ռուսաստանի Դաշնության վարչապետը։