ՊԵՍԿՈՎ. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՊՀ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ, ՍԱԿԱՅՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այո, նրանց ներկայությունը սպասվում է։ Սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Պեսկովը։
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը կանցկացվի դեկտեմբերի 26-27-ին։


Читайте также

Оставить комментарий