ԴՄԻՏՐԻ ՍՈԼՈՆՆԻԿՈՎ. ԵՐԵՎԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԵԿՏՈՐ ԴԱՌՆԱԼ
Երևանը կարող է անկայունության նոր վեկտոր դառնալ, «Հանրային լրատվական ծառայությանը» տված հարցազրույցում ասել է Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը։ Նրա խոսքով, այն էլիտաները, ովքեր ցանկանում են սկսել «գլոբալ փլուզման» գործընթացը, կարող են Հարավային Կովկասում ճգնաժամ կազմակերպել ուկրաինական սցենարով։Փորձագետը Հարավային Կովկասում հակամարտությունը բեմականացված է անվանել։
«Այս խաղը՝ նախ հանրահավաքներ, հետո Նիկոլ Փաշինյանը խախտում է արդեն կնքված համաձայնագիրը, նպատակ է հետապնդում մամուլում ցույց տալ ՀԱՊԿ-ի անարդյունավետությունը, անարդյունավետության պատկեր ստեղծել։ Իրավիճակը նման է ուկրաինական սցենարին՝ մարդկանց հանել փողոց, հրաժարվել որոշումներոց, որոնք ղեկավարությունը կայացնում է փողոցի ճնշման ներքո»,- նշել է փորձագետը։
Եթե խնդիր դրվի Հայաստանը պոկել ԵԱՏՄ-ից և Ռուսաստանի հետ գործընկերությունից, պարզաբանել է Սոլոննիկովը, դա տեղի կունենա։ «Կարևոր է, որ վաղը Հայաստանը չդառնա այսօրվա Ուկրաինան»։

