ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԼԱԵՎԱ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ ԱՌԱՆՑ ԿՈՂՄՆԱԿԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով իրանցի բարձրաստիճան քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների վերջին հայտարարություններն այն մասին, թե «տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեր կարմիր գիծն է»։
Նրա խոսքով, Մոսկվայում և Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումների ձևաչափեր կան։ «Այս ձևաչափերով բանակցությունները շարունակվում են։ Բանակցությունների շրջանակներում կողմերի փոխադարձ համաձայնությամբ ստեղծվել է Պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով և համաձայնեցվել նրա կազմը։ Մենք համարում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու պետությունների սահմանների հարցը, պետք է լուծվեն առանց կողմնակի միջամտության»,- հայտարարել է նա։