ԱՄՆ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԻՆՏԵՆՍԻՎԱՑՆԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ»

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը:
Արձագանքելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Պետդեպարտամենտը օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումից, Պատելը նշել է, որ այս առիթով որևէ նորություն չկա. - «Ես կարող եմ միայն վերահաստատել այն, ինչ նախկինում ասել ենք․ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունը համապարփակ խաղաղության համաձայնագրի հասնելու համար»։


Читайте также

Оставить комментарий