ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Թուրքիայում երկրի գավառներից մեկի վարչակազմի ղեկավարի պաշտոնում հայ է նշանակվել», - գրում է թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով Ստամբուլում լույս տեսնող երկլեզու «Ակոս» պարբերականը։
Թերթի տեղեկություններով՝ Դենիզլի նահանգի Բաբադաղ գավառի վարչակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 27-ամյա Բերք Աջարը։
«Այս պաշտոնին նշանակվելու համար Աջարը մասնակցել է քննությունների մի քանի փուլերի։ Գրավոր քննության ընթացքում, որին մասնակցել է ավելի քան 13 հազար մարդ, Աջարը զբաղեցրել է 72-րդ տեղը։
Վարչակազմի ղեկավարի պաշտոնում նրա նշանակման մասին որոշումը, սակայն, կայացվել է բանավոր քննության արդյունքների հիման վրա։ Դրան մասնակցել է 472 հավակնորդ», - գրում է Hurriyet-ը:
Թերթի տեղեկություններով՝ նորանշանակ պաշտոնյան ավարտել է Ստամբուլի Սահակյան-Նունյան հայկական դպրոցն, ինչպես նաև Բիլգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։


Читайте также

Оставить комментарий