ԺՈԶԵՊ ԲՈՐԵԼ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ Է ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Այս մասին Twitter-ում գրել է՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով, նորմալացմանն ու հաշտեցմանը հնարավոր է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով։
«Եվրամիությունը շահագրգռված է աջակցելու խաղաղ, ապահով և բարգավաճ Հարավային Կովկասին»,- ընդգծել է Բորելը։