ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ

Այժմ Կասպից ծովի շելֆում արդյունահանվող վառելիքը Եվրոպա է մատակարարվում Հարավային գազային միջանցքով։ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը նշում է, որ կողմերը կքննարկեն էներգետիկայի ոլորտում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հարցերը, եվրոպական երկրներ բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացման գործում նրա դերը բարձրացնելու նպատակով: