ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ

Թուրքիայի նախագահն ու  Հայաստանի վարչապետն առաջին անգամ զրուցել են հեռախոսով։ Անկարան ու Երևանն ճիշտ նույն հաղորդագրությունն են տարածել՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Քուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ, ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Այս հեռախոսազրույցը Էրդողանի և Փաշինյանի առաջին ուղիղ շփումն է: 
Զրույցում երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:
Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնել։ Թե երբ սա տեղի կունենա, ոչ Անկարան, ոչ էլ Երևանը դեռ չեն հստակեցնում։


Читайте также

Оставить комментарий