ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ ձեռք բերված փաստաթղթերի վերլուծությունը հիմք է տալիս ասելու, որ այսպես կոչված Ղարաբաղի «պաշտպանության բանակը» գործել է որպես ՀՀ պաշտպանության նախարարության զորամաս։
Պարզվել է, որ այս զորամասի զինծառայողների բացարձակ մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են՝ զորակոչված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ զինծառայողները, այդ թվում՝ սպաները, նշանակվում են զորամասեր, հաստատվում պաշտոններում, ստանում կոչումներ և պարգևատրվում անմիջականորեն Հայաստանի պաշտպանության նախարարի կողմից։
Նույնիսկ 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո, այսպես կոչված «Արցախի բանակի» համալրման հիմնական աղբյուրը մնում են Հայաստանի քաղաքացիները։
Որպես օրինակ կարող ենք բերել հետևյալ փաստերը. գնդապետ Աբրահամյան Սևակ Խորենի, ծնված 24.10.1979թ., ՀՀ քաղաքացի, չնայած, որ նա ծնունդով Խանքենդի քաղաքից է, ինչպես նաև ՀՀ քաղաքացի, փոխգնդապետ Մկրտումյան Միքայել Սերգեյի, ծնված 16.07.1981թ., ծնունդով ՀՀ Մեղրիի շրջանի Ագարակ գյուղից, հանդիսանում են ՀՀ ՊՆ թիվ 33651 զորամասի սպաներ։













Այս սպաների անձնական գործերի տվյալները վկայում են, որ տարբեր ժամանակներում նրանք պաշտոնի և կոչման են արժանացել, ուղարկվել մասնագիտական վերապատրաստման դասընթացների և պաշտպանության նախկին նախարարներ Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի հրամանով ծառայության են ուղարկվել ժամանակին Ադրբեջանի օկուպացված տարածքներում տեղակայված զորամասեր։
Իսկ այդ նշանակումների հրամանները տրվել են՝ ելնելով Հայաստանի ռազմական օրենսդրությունից։
Այս մասին է վկայում Սևակ Աբրահամյանի անձնական գործից ևս մեկ փաստ: ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ստորագրված հրամանով Սևակ Աբրահամյանին 02.07.2020թ. նկատողություն է հայտարարվել Հայաստանի Հանրապետության ՔՕ 90-րդ և 91-րդ հոդվածների հատկանիշներով։
Վերոնշյալ սպաների անձնական գործի այլ նյութերը նույնպես վկայում են, որ Ղարաբաղի տարածքում տեղակայված զորամիավորումներն անմիջականորեն գտնվում են ՀՀ ՊՆ-ի ենթակայության տակ։
Մինչդեռ, ըստ վերջին տեղեկությունների, Հայաստանի իշխանություններն անտեսում են զորակոչիկների ծնողների բողոքը, ովքեր դեմ են իրենց որդիներին ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի զինվորական ծառայության ուղարկելուն։
Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվել իրենց երկրի քաղաքացիներին զինվորական ծառայություն անցնելու համար պարտադրված Ղարաբաղ ուղարկելու պրակտիկայից՝ այսպես կոչված «Արցախի պաշտպանության բանակի» կազմում, որը հանդիսանում է Հայաստանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը։


Читайте также

Оставить комментарий