ԼՐԱՆՈՒՄ Է ԳՈՒԲԱԴԼԻ ՔԱՂԱՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻՑ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ

Գուբադլի քաղաքի օկուպացիայից ազատագրման օրվանից մեկ տարի է անցել։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված՝ ադրբեջանական բանակի հակահարձակման արդյունքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին վերջ դրվեց Գուբադլի քաղաքի օկուպացիային։
Ադրբեջանական բանակը շարունակելով հաջող գործողությունները, Հայրենական պատերազմի 27-րդ օրը՝ հոկտեմբերի 23-ին մտավ Գուբադլիի շրջանի տարածք և սկսեց բնակավայրերի մաքրումը հայ օկուպանտներից։
Այդ օրը օկուպացիայից ազատագրվեցին Գուբադլիի շրջանի՝ Զիլանլը, Քյուրդ Մահրուզլու, Մուղանլը և Ալագուրշագ բնակավայրերը։
Գուբադլի քաղաքի օկուպացիայից ազատագրվելու մասին լուրը՝ Ադրբեջանի նաախագահ Իլհամ Ալիևը հայտնեց հոկտեմբերի 25-ին, Թվիթերի իր էջում։ Իսկ հոկտեմբերի 26-ին՝ պետության ղեկավարը ժողովրդին ուղղված իր ուղերձում հրապարակեց՝ պատերազմի սկսման օրվանից շուրջ 30 օրվա ընթացքում, որպես ռազմավար վերցված և ոչնչացված թշնամու ռազմական տեխնիկայի քանակը։ Միևնույն ժամանակ պետության ղեկավարը հայտնեց Գուբադլի շրջանի՝ Փադար, Էֆենդիլյեր, Յուսուֆբեյլի, Չայթումաս, Խանլըգ, Սարըյաթաղ, Մոլլաբյուրխան, գյուղերի, Զանգիլանի շրջանի՝ Բիրինջի Ալըբեյլի, Իքինջի Ալըբեյլի, Ռաբանդ, Ենիքենդ գյուղերի, Ջաբրայիլի շրջանի Գովշուդլու, Սոֆուլու, Դաղ Մաշանլը, Քյուրդլյար, Խովուսլու և Չելեբիլյեր գյուղերի օկուպացիայից ազատագրման մասին։
Հայկական բանակը Գուբադլիում կորցրեց շատ կենդանի ուժ և տեխնիկա։ Գուբադլըի ազատագրմամբ բացվեց՝ դեպի Լաչինի շրջան ադրբեջանական բանակի ճանապարհը, մեր զինված ուժերը սկսեցին շարժվել Լաչինի միջանցքի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Գուբադլին Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացվել էր 1993 թվականի օգոստոսի 31-ին։ Հայկական կողմը օկուպացիայի ժամանակահատվածում ավերել է Գուբադլը քաղաքը և շրջանի գյուղերը, բարբարոսաբար ավիրել և ոչնչացրել է կրոնական, պատմական, մշակութային հուշարձանները և գերեզմանները։
Օկուպանտները նաև՝ Գուբադլիի շրջանի կենդանական և բուսական աշխարհի, հարուստ բնության նկատմամբ իրականացրել են էկոլոգիական ահաբեկչություն՝ ծառահատվել ու հրդեհվել են անտառները, ծառերի ու բույսերի հազվագյուտ տեսակները։


Читайте также

Оставить комментарий