ԻՐԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԽՆԴՐԵԼ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Ղաթիբզադեն, ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է Զանգեզուրում Ադրբեջանի կողմից իրանական բեռնատարների վարորդներին բերման ենթարկելուն, գրում է IRNA-ն:
Համապատասխան հարցին ի պատասխան Ղաթիբզադեն նշել է. «Իրանը հետևում է հարցին և խնդրել է վարորդներին ազատ արձակել, ինչպես նաև պաշտոնյաների հանդիպում անցկացնել` խնդրին կայուն լուծում տալու համար»:
Բացի այդ, Ղաթիբզադեն, ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի, որը անցնում է Ադրբեջանի տարածքով:
«Իրանը մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների տարածքային ամբողջականությանը», - Ղաթիբզադեի խոսքը մեջբերում է mehrnews.com-ը:


Читайте также

Оставить комментарий