ԻՐԱՆԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՐևԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրանի կառավարությունը առաջնահերթություն է համարում հարաբերությունները հարևան երկրների հետ:
Այս մասին ասել է՝ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Հաթիբզադեն:
Նրա խոսքով, երկրի կառավարությունը՝ նախագահ Իբրահիմ Ռաիսիի գլխավորությամբ, առաջնահերթություն է համարում հարևան երկրների հետ հարաբերությունները:
Հաթիբզադեն հավելել է, որ Իրանը հավասարակշռված ձևով կզարգացնի հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ:
«Իրանը կաշխատի տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ իր բոլոր հարևանների մասնակցությամբ», - հավելել է մամուլի քարտուղարը:


Читайте также

Оставить комментарий