ԲԱՔՈՒՆ ԴԻՄԵԼ Է ՌԴ-ԻՆ` ՂԱՐԱԲԱՂ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներ է ուղարկել Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը և խաղաղապահ ուժերի հրամանատարությանը: Նամակում նշված է այլ երկրներին պատկանող տրանսպորտային միջոցների անօրինական անցման մասին Ադրբեջանի տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված է խաղաղապահ զորախումբը:
Նամակներում նշվում է, որ նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարությանը: Բաքուն պահանջել է կանխել նման դեպքերը, ընդգծելով նաև, որ առանց Ադրբեջանի համաձայնության ուրիշ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել երկրի տարածք:


Читайте также

Оставить комментарий