ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎՆ ՈՒ ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Ռուսական կողմի հաղորդագրության մեջ նշված է, որ «տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը կարգավորելու ուղիների վերաբերյալ»:
Թե ինչ եզրահանգման են եկել Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարները չի հստակեցվում:
Մոտ տասն օր առաջ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում առաջարկել էր սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայել: Մոսկվան Փաշինյանի այս առաջարկին պաշտոնապես չի արձագանքել։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, սակայն, օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր` դա մի հարց է, որ պետք է որոշվի եռակողմ ձևաչափով՝ նաև Ադրբեջանի մասնակցությամբ:
«Նախ, այդ գաղափարը մասնակիորեն արդեն իրագործվել է Սյունիքի մարզում, որտեղ ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայված հայ-ադրբեջանական սահմանի վիճահարույց հատվածներում՝ ի հավելումն այն տարածքների, որոնք ավանդաբար վերապահվել են ռուս սահմանապահների հսկողությանը: Հիշեցնենք, դա Իրանի և Թուրքիայի հետ սահմանն է:


Читайте также

Оставить комментарий