ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ԵԹԵ ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՍՆԵԼ ԱՊԱ ՊԵՏՔ Է ԳՆԱՆՔ ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

«Ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրադրության կարգավորումը։ Գիտեմ, որ Դուք այդ հարցին բնականաբար շատ մեծ ուշադրություն եք դարձնում, մեծ տեղ եք հատկացնում դրան։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ գտնվում են նաև փոխզիջումային լուծումներ։
Այս մասին երեքշաբթի երեկոյան Կրեմլում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի:
«Դրանք միշտ էլ ամենաբարդն են։ Բայց եթե մենք ցանկանում ենք կարգավորման հասնել, իսկ մենք բոլորս էլ ցանկանում ենք, ապա պետք է գնանք այդ ճանապարհով։ Մինչ այժմ մեզ դա հաջողվել է, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել», - ասել է Վլադիմիր Պուտինը։


Читайте также

Оставить комментарий