ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՀԵՏԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ՈՉ ՑԱՎՈՏ ԱՆՑՆԻ

Պատերազմական գործողություններից հետո ընկած ժամանակահատվածում իրադրության կայունացման հարցում առանձնահատուկ դերակատարություն է ունեցել հենց Ռուսաստանի նախագահը։
Այս մասին երեքշաբթի՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Իհարկե, կա նաև տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի հարցը։ Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ այս խնդրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, ինչպես նաև կարևոր և զգայուն հարցերի լուծման ընթացքում ցուցաբերած անձնական մասնակցության համար։ Մենք մշտական կապի մեջ ենք, ռազմական գործողությունների ավարտից հետո անցած ութ ամիսների ընթացքում մեր անձնական շփումները՝ թե՛ հունվարին կայացած մոսկովյան հանդիպման և թե՛ հեռախոսազրույցների տեսքով, լուրջ դեր խաղացին իրավիճակի կայունացման առումով։ Մենք վճռականորեն տրամադրված ենք, որպեսզի հետկոնֆլիկտային ժամանակաշրջանը առավելապես ոչ ցավոտ անցնի։ Համատեղ ջանքերով մեզ դա հաջողվում է», - հայտարարել է Իլհամ Ալիևը։


Читайте также

Оставить комментарий