ՖԻԶՈՒԼԻԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ ԱՌԱՋԻՆ ՉՎԵՐԹԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է 2021-Ի ՎԵՐՋԻՆ

Ֆիզուլիի օդանավակայանում շինարարական և մոնտաժային աշխատանքներն ընթանում են ողջ թափով, առաջին չվերթը նախատեսված է մինչև տարեվերջ:
Ֆիզուլիի օդանավակայանի շինարարության ընթացքը քննարկվել է Համակարգող շտաբին կից գործող Միջգերատեսչական կենտրոնի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների գծով աշխատանքային խմբի հերթական նիստում, որը ստեղծվել է Ազատագրված տարածքներում հարցերի կենտրոնացված լուծման համար:
Նիստում ընդգծվել է, որ զուգահեռաբար իրականացվում են նախապատրաստական և մոբիլիզացիոն աշխատանքներ Ղարաբաղում ևս երկու օդանավակայանների` Զանգիլանի և Լաչինի օդանավակայանների շինարարության համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆիզուլի քաղաքում օդանավակայանի հիմքը դրել է 2021 թվականի հունվարին, իսկ ապրիլի 27-ին՝ Զանգիլանի միջազգային օդանավակայանի հիմքը:


Читайте также

Оставить комментарий