ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԼԱԵՎԱ. ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ, ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ ՄՈՌԱՑԵԼ Է, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե «քանի դեռ Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի»:
Լեյլա Աբդուլլաևան նշել է, որ ըստ ամենայնի, Ավինյանը մոռացել է, որ ընտրություններն արդեն ավարտված են:
«Հիմա պոպուլիզմի ժամանակը չէ, այլ իրական գործերով զբաղվելու ժամանակն է: Ընդհանուր առմամբ, հայ պաշտոնյաների հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում տարածաշրջանի նոր իրողություններին, առաջին հերթին ուղղված են հենց այդ երկրի դեմ:
Տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և առաջընթացի հասնելու լավագույն միջոցը հարաբերությունների կարգավորումն է, որի հիմքում դրված է միջազգային իրավունքի սկզբունքների պահպանումն ու դրա հանդեպ հարգանքը: Սա այն դիրքորոշումն է, որը միշտ դրսևորում է Ադրբեջանը: Մեր տարածքների օկուպացիայի գործոնի վերացմամբ մենք հայտարարեցինք հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, աջակցեցինք համագործակցության նոր նախաձեռնություններին: Որովհետև մենք կառուցողականության, այլ ոչ թե ապակառուցողականության կողմնակից ենք:
Ինչ վերաբերում է այսպես կոչված «կարգավիճակի հարցին», ապա կուզենայի հիշեցնել, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում բազմիցս արտահայտվել է ամենաբարձր մակարդակով: Հուլիսի 14-ին իր ելույթում մեր պետության ղեկավարը մեկ անգամ ևս շեշտեց. «Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր: Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, կա Ղարաբաղ: Հուլիսի 7-ին իմ կողմից ստորագրված հրամանագրի հիման վրա ստեղծվեց Ղարաբաղի տնտեսական գոտին, վերջ: Այն ընդգրկում է Ղարաբաղի բոլոր շրջանները:
Հայաստանը պետք է ճիշտ հետևություններ անի անցյալից և պատմությունից», - ասել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:


Читайте также

Оставить комментарий