ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ

Զանգեզուրի միջանցքի ստեղծումը նախատեսված է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետական Դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Ես ասացի. ինչու եռակողմ ձևաչա՞փ: Սա կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի համար, և երկու երկրներն էլ հարգում են նախագահ Պուտինին: Ինչո՞ւ չօգտվել դրանից», ասել է կոմիտեի նախագահն ու հավելել.
«Էրդողանը (Թուրքիայի նախագահը) ճիշտ ասաց՝ դիմելով Հայաստանին. հայերին ձեռնտու է հիմա բացել սահմանները: Զանգեզուրի միջանցքը նախատեսված է եռակողմ համաձայնագրով, բայց հայերը պետք է թուրքերին ասեն. դուք էլ բացեք սահմանը և սկսենք առևտուր անել: Թող Ադրբեջանն էլ բացի սահմանը, այդ դեպքում հայերը երկաթուղային կապ կունենան Ռուսաստանի հետ: Ահա թե ինչն է հիմա կարևոր հայերի համար:
Չէ որ Հայաստանը տասնամյակներ շարունակ գտնվում էր շրջափակման մեջ, հայերը երկրից հեռացնում էին երեխաներին, հատկապես տղաներին, որպեսզի նրանք պատերազմ չգնան: Բայց հիմա ղարաբաղյան հանգույցը հանգուցալուծված է, ցավոք՝ պատերազմի ճանապարհով: Դե ուրեմն բացեք սահմանը, ազատ շունչ քաշեք, այնպես արեք, որ ձեզ համար լավ լինի», - եզրափակել է Կալաշնիկովը:



Читайте также

Оставить комментарий