ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ը ԱՐԴԵՆ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Հայաստանի արտգործնախարարությունն արդեն պետք է հասկանա տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը:
Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարության կողմից Հայաստանում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին նոտա ներկայացնելու վերաբերյալ տեղեկատվությունը՝ կապված Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հուլիսի 9-ին Շուշա կատարած այցի հետ:
«Հայաստանի ԱԳՆ-ի այս քայլը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է ցուցադրել միջազգային իրավունքին հակասող և տարածքային հավակնությունների վրա հիմնված դիրքորոշում: Մենք մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ Հայաստանը ոչ միայն իրավունք չունի բողոք հայտնելու, այլև չի կարող մեկնաբանել իր միջազգային սահմաններում Ադրբեջանի տարածք կատարվող ցանկացած այց: Հայկական ռազմական օկուպացիայի ժամանակ այդ տարածքներ այցելություններն անօրինական էին: Շուշան արդեն ազատագրված է, և ինչպես մյուս ազատագրված շրջանները, հանդիսանում է Ադրբեջանի բաղկացուցիչ մասը: Այստեղ այցեր են կատարվում և կատարվելու են, վերականգնման աշխատանքներ են իրականացվում, քաղաքի օրինական տերերը շուտով վերադառնալու են իրենց տներ, մի խոսքով՝ կյանքը նորից վերակենդանանալու է մեր մշակույթի օրրանում:
Նոտան կազմելիս՝ Հայաստանի արտգործնախարարությունում պետք է մտածեին այն մասին, թե ինչի դեմ են բողոքում և ինչ հիմքերով: Երևում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ղեկավարության պակասը զգացվում է նաև այս մարմնի կողմից պատրաստած փաստաթղթերի վրա:


Читайте также

Оставить комментарий