ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԵՂԾԻ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Զանգեզուրի միջանցքը տնտեսական հնարավորություններ կստեղծի ինչպես Ադրբեջանի և Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար:
Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հոդվածում, որը հրապարակվել է Washington Times- ում:
«Միջանցքի բացմամբ՝ կդադարեցվի Նախչըվանի մեկուսացումը, իսկ Հայաստանի մայրաքաղաք Երևանը ցամաքային ճանապարհով կապվելու է Մոսկվայի և այլ մայրաքաղաքների հետ: Ադրբեջանը հուսով է, որ տարածաշրջանային համընդհանուր վերափոխման այս գործընթացում ԵԱՀԿ Մինսկը Խումբը չի մնա անցյալում, այլ կդառնա ապագայի մասը:
Ի շնորհիվ իր փորձի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է կարևոր դեր ունենալ առաջիկա տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման գործում: Այսօր մեզ կայունության հնարավորություն է տրվել և, որպես արդյունք՝ փոխադարձ բարգավաճման», - գրել է Հաջիևը:


Читайте также

Оставить комментарий