ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

«Ես և իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը մտքերի լայն փոխանակություն ունեցանք մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: Մեր երկկողմ հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան»:
Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան համավարակի դեմ պայքարում համագործակցում է Ռուսաստանի հետ, իսկ երկու երկրների համապատասխան գերատեսչությունները քննարկում են Sputnik V պատվաստանյութի համատեղ արտադրությունը:
Նա նշել է, որ Ռուսաստանի արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր՝ Սիրիա, Լիբիա, Աֆղանստան և Ղարաբաղ. «Մեր նպատակն է պահպանել խաղաղությունն ու կայունությունը այդ տարածաշրջաններում»:


Читайте также

Оставить комментарий