ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԵՐԿԿՈՂՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՍԿՍԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

«Ադրբեջանը, վերականգնելով իր տարածքային ամբողջականությունը՝ բազմիցս վճռականություն է հայտնել կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա»:
Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 43-րդ նիստում ունեցած իր ելույթի ժամանակ:
Նախարարը նշել է, որ Հայաստանի հետ պետական սահմանի 30-ամյա օկուպացիայից ազատումից հետո՝ Ադրբեջանը ներկայումս պետական սահմանի երկայնքով կառուցում է սահմանային վերահսկողության ենթակառուցվածքներ. «Մենք Հայաստանին առաջարկել ենք երկկողմ քննարկումներ սկսել սահմանազատման և սահմանագծման հետ կապված: Ադրբեջանը սպասում է Հայաստանի դրական արձագանքին: Լուրջ մտահոգություն է առաջացնում Հայաստանում Ադրբեջանի հանդեպ առկա ատելությունը, որն ուղեկցվում է ռևանշիստական հռետորաբանությամբ:
Նման պահվածքը վտանգի տակ է դնում կարգավորման փխրուն գործընթացը: Հայաստանը, ի վերջո, պետք է կատարի միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները և տրամադրի ականադաշտերի քարտեզները՝ մարդկային էլ ավելի մեծ տառապանքներից խուսափելու համար»:


Читайте также

Оставить комментарий