ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՆՊԱՍՏԵԼ ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Մոսկվան և Անկարան մտադիր են նպաստել Բաքվի և Երևանի միջև պրակտիկ փոխգործակցության կարգավորմանը:
Այս մասին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն կոորդինացնել մեր ջանքերը՝ աջակցելու Բաքվին և Երևանին լուծելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պրակտիկ հարցերը՝ շեշտադրելով վստահության միջոցների ամրապնդումը», նշել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Անկարայի միջև փոխգործակցությունը մարմնավորվում է ոչ միայն կանոնավոր խորհրդակցություններում, քաղաքական դիրքորոշումների համաձայնեցման մեջ, այլ նաև ադրբեջանական Աղդամ քաղաքում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի գործունեության մեջ, որն ապահովում է հրադադարի ռեժիմի պահպանումը:


Читайте также

Оставить комментарий