ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները այսօր՝ հուլիսի 30-ին քննարկելու են հետպատերազմյան իրավիճակը տարածաշրջանում։ Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների համար։ Հանդիպման ընթացքում երկու երկների արտգործնախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր։ Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ քննարկվելիք տարածաշրջանային հարցերի ցանկում առաջինը նշված է իրավիճակը Հարավային Կովկասում։ Հիշեցնենք՝ անցած շաբաթ հետպատերազմյան վիճակը քննարկել էին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները ։ Այս օրերին Բաքուն, Անկարան և Մոսկվան ակտիվ քննարկում են նոյեմբերի 10-ին և հունվարի 11-ին ստորագրված եռակողմ համաձայնագրերը, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Հայաստանում հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այդ քննարկումներն ակտիվացել են։


Читайте также

Оставить комментарий