ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԲԱՔՈՒՆ ԴՐԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՐԵՎԱՆԻՑ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Ղարաբաղյան խնդիրն «արդեն կարգավորված է, և այստեղ քննարկելու թեմա չկա»:
Այս մասին Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարների գլխավորած պատվիրակության ընդունելիս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա շեշտել է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններից հետո Բաքուն դրական պատասխան է ակնկալում Երևանից խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում:
«Չկա խաղաղության պայմանագիր, չկա խաղաղություն Հարավային Կովկասում», - հավելել է Իլհամ Ալիևը:
Հայաստանում հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ակտիվացել են քննարկումները եռակողմ համաձայնագրերի շուրջ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն քննարկել է և՛ Ադրբեջանի նախագահի հետ, և՛ Հայաստանում արտահերթ ընտրություններում հաղթած Նիկոլ Փաշինյանի հետ:
Կայացել է նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը: Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ:


Читайте также

Оставить комментарий