ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆՆ, ԱՌԱՆՑ ՉԱՓԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ, ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՐ ԽԱՂԱՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՋ ԴՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Ռուսաստանը նշանակալի ներդրում է ունենում միջազգային անվտանգության ամրապնդման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝  Միջազգային անվտանգության մոսկովյան IX համաժողովում։
«Անցյալ տարեվերջին Ռուսաստանը, առանց չափազանցության, խաղաց առանցքային դեր՝ Լեռնային Ղարաբաղում արյունահեղությանը վերջ դնելու հարցում և Անդրկովկասի ողջ տարածքում խաղաղ կյանքի վերականգնման պայմաններ ստեղծելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին շարունակում ենք օգնելով երկրներին՝ միմյանց միջև վստահության ապրապնդման, մարդասիրական նախագծերի իրականացման հարցերում»,- ասել է Լավրովը։


Читайте также

Оставить комментарий