ՌԵՋԵՓ ԹԱՅԻԲ ԷՐԴՈՂԱՆ. ՄԵՆՔ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

«Շուշայի ազատագրումը չի նշանակում սոսկ հողի վերադարձ: Հավատում եմ, որ այս գեղեցիկ քաղաքի օկուպացիայից ազատագրմամբ՝ ղարաբաղյան և ադրբեջանական բոլոր հողերը կվերականգնվեն հնարավորինս սեղմ ժամկետում և ձեռք կբերեն իրենց իրական պատկանելիությունը: Որպես Թուրքիա՝ մենք շարունակելու ենք համապարփակ աջակցություն ցուցաբերել»:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Նախարարների կաբինետի հերթական նիստից հետո խոսելով՝ հունիսի 15-16-ը Ադրբեջան կատարած իր այցի մասին:
Էրդողանը նշել է, որ նույն ձևով կվերականգնվեն՝ Ղարաբաղի Ֆիզուլիիի, Ջեբրաիլի, Գուբադլիի, Լաչինի, Քելբեջարի, Աղդամի, Զանգիլանի, Խոջավենդի շրջանները:
Էրդողանը հավելել է, որ առաջիկա տարիներին պարզ կդառնա, թե ինչ է նշանակում Ղարաբաղում տարած հաղթանակը Ադրբեջանի ու տարածաշրջանի համար:


Читайте также

Оставить комментарий