ՌԵՋԵՓ ԹԱՅԻԲ ԷՐԴՈՂԱՆԸ ԿԻՍՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԻՐ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՄԲ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կիսվել է Ադրբեջան կատարած իր այցի մասին հրապարակմամբ:
Ռեջեփ Թայիբ Էրդողանը Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է, որ Ղարաբաղում տարած հաղթանակի օգուտները Ադրբեջանի, Կովկասի և աշխարհի համար ժամանակի ընթացքում ավելի լավ կհասկանան:
«Որովհետև սա ոչ թե ավերումների՝ այլ շինարարության հաղթանակ է, ոչ թե տիրանիայի՝ այլ արդարության, ոչ թե կոպտության՝ այլ քնքշության, ոչ թե պատերազմի՝ այլ խաղաղության, ոչ թե արյան՝ այլ սրտի», - նշել է Թուրքիայի առաջնորդը:


Читайте также

Оставить комментарий