ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ Հայաստանի հետ Ադրբեջանի պետական սահմանին լարվածությունը նվազեցնելու համար»:
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել իրավիճակի նորմալացման ուղղությամբ: Արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների և սահմանային ծառայությունների միջոցով սերտ համաձայնություն է հաստատվել Բաքվի և Երևանի հետ: Վերջին շաբաթներին, ընդհանուր առմամբ, հաջողվել է լարվածությունը նվազեցնել: Սահմանային վեճերի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն: Որպես խնդրի երկարաժամկետ և կայուն լուծում, մենք տեսնում ենք՝ երկու երկրների միջև սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ սկսելը», - ընդգծել է Զախարովան:


Читайте также

Оставить комментарий